Մայրը
Այն ո՞վէ, որ մթնոլորտն է ջերմացնում,
Այն ո՞վէ, որ լացը ծիծաղ է դարձնում, Այն ո՞վէ, որ մանկանը օրոր է ասում, Այն ո՞վէ, որ ապագան է փայլեցնում: Մա'յր, մթնոլորտը ջերմացնող, Մա'յր, լացը ծիծաղ դարձնող, Մա'յր, մանկանն օրոր ասող, Մա'յր, ապագան փայլեցնող: Մայրը թանկ է, լա'վ իմացեք, Մորից թանկը մի' փնտրեցեք, Մայրը սուրբ է, մայրը գանձ է, Ձեր մորը պաշտպանեցեք: Արման Ալիխանյան IX դասարան Հայոց լեզուն Հայոց լեզուն մեր կյանքն է, Ամեն հայի պարծանքն է: Ուզում եմ քեզ գովերգել, Քո հպարտ երգը երգել Մեսրոպաձույլ տառերով, Անուշ քաղցրիկ բառերով, Քաջալերող հույսերով, Անմար, պայծառ լույսերով: Սիրում եմ քո աշխարհը, Քո դժվար ճանապարհը, Քո բառերը թանկագին, Որ գերել են իմ հոգին: Միշտ երգդ եմ երգելու, Քեզանով եմ ապրելու, Քո անունն եմ իմ սրտում Սուրբ տառերով գրելու: Մերի Սարգսյան IX դասարան | ***
Օրն է անցնում հեռանում,
Բայց ես հանգիստ չեմ գտնում, Սարն է խորքից ինձ տանջում, Քեզ եմ նորեն ես տենչում: Թռել եմ ես հեռու՛-հեռու, Անցել սարեր ու ձորեր, Քեզ եմ փնտրել շարունակ Իմ անուշիկ , իմ միակ: Արման Ալիխանյան IX դասարան Լուսամուտից այն կողմ Լուսամուտից այն կողմ` մեղմ քամի ու կյանք, Լուսամուտից այն կողմ`խենթ սրտի բերկրանք, Իսկ այն նեղ, տրտում ու մութ վանդակում Բնությունն իր պարզ պատկերն է փակում: Բայց իմ լուռ սրտի իղձը կորովի Ինձ հեռուներն է տանում մտովի, Ուր կա թարմություն ու ազատություն, Զարթնող բնության նուրբ գեղեցկություն: Մթնշաղն է ցնդում սուտ տեսիլքի պես, Եղյամն է նստումխոտորին անտես: Կուզեի լեռան հողմուտ լանջերին Իմ հետքը թողնել, հեռանալ կրկին, Կուզեի փոքրիկ պայծառ գետակի Ափերով հանդարտ քայլել ու անգին Ազատությունը կյանքիս վայելել, Երջանկությունս նորից ետ բերել, Բայց քանի այստեղ` հեռու մայրամուտից , Հեռու գիշերվանից ու առավոտից Ապրում եմ տխուր, ես չեմ կարող զգալ, Թե ինչ կա այն կողմ` այս լուսամուտից... Մերի Սարգսյան IX դասարան |
Մայրենի լեզուՄայրենի լեզուն` գետակ քչքչան, Մայրենի լեզուն` ծով ալեկոծված, Ալեկոծության մեջ մռայլ ու տխուր Խորհում է մի պահ և առաջ գնում: Մայրենի լեզուն` աղբյուր սառնորակ, Մայրենի լեզուն` լեռ մի ամրակուռ: Աթաբեկյան Սուսաննա VIբ դասարան | Հայոց լեռներԱ՛խ, դուք լեռներ,
Հայո՜ց լեռներ, Տանջանք տեսած Հայոց լեռներ: Զրահ դարձած` Մեզ միշտ պաշտպան, Մեզ շունչ տվող Հայո՜ց լեռներ: Բազինյան Դիանա VIբ դասարան |
Հայոց լեզուՀայո՜ց լեզու, հայո՜ց բարբառ,
Այնքա՛ն պերճ ու շքեղ ես դու, Ամեն անկեղծ, ազնիվ հայի Ոգին ու շունչ ես դու: Եռանդն ու ուժն ես մեր, Ապրելու ես դու հավետ, Գոյն ու պարծանքն ես մեր, Ոսոխի համար կլինես դու նետ: Ղազարյան Հայկուհի VIIIա դասարան | Հայոց պատմության մի էջ արյունոտ,
Հայոց պատմության մի էջ դարավոր, Այդ էջի մեջ են մեր նախնիները, Այդ էջի մեջ է Արգիշտին հզոր, Դավիթը հսկա: Այդ էջի մեջ է մեր գանձը ոսկի` Մեր լեզուն հայոց, Այդ էջի մեջ է Մասիսը մեր հին Եվ հավերժահարս Արաքսը վճիտ: Դավթյան Արփի VI ա դասարան |
Հայրենի հովերի զեփյուռ ես մեղմիկ,
Կանաչ դաշտերի` ծաղիկ հոտավետ, Հայոց գետերի կարկաչն ես զրնգուն, Մոր պես թանկագին հայո՜ց լեզու: Որդիքդ քեզնով են ապրում հպարտ, Հայրենիքը քեզնով է գոյատևում հար, Քո շունչն է մղում մեզ հաղթանակի, Քո տված ուժով է զարկվում թշնամին: Ներսիսյան Հրաչուհի VIա դասարան | ՀայրենիքիսՁեռքը ափին հարազատ է,
Առուն գետին հարազատ է, Որդին մորը հարազատ է, Թոռը տատին հարազատ է, Եվ հո՜ղը մեր, մեր հայրենի, Շուրթին` լեզուն մեր մայրենի, Հայրենիքը, որ անկախ է, Նորանկախ է և ազատ է, Մեզ բոլորիս հարազատ է: Մարկոսյան Նիկիտ VIա դասարան |
Հայոց լեզու
Հայո՜ց լեզու, վեհ, փառապանծ,
Ազգս քեզ հետ ապրեց դարեր,
Արարչագործ ձեռքով ստեղծված,
Դու ծնվեցիր որպես նվեր:
Դու մեզ հասար այն ժամանակ,
Երբ որ դաժան օտար ձեռքով
Պիտի չքվեր երկրից հանկարծ
Մի ժողովուրդ` սառած կամքով:
Եվ դարերի որոգայթում,
Դու մեզ հավատ ներշնչեցիր
Դարձնելով մեզ անկոտրում
Դու մեր ազգը պահպանեցիր:
Դանիելյան Հայկ IXբ դասարան